Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Վաշինգտոնին տեղեկացրել է Ադրբեջանում USAID-ի գործունեության դադարեցման մասին
  Ադրբեջանի ԱԳՆ.  Բաքուն Վաշինգտոնին տեղեկացրել է Ադրբեջանում USAID-ի գործունեության դադարեցման մասին
13:58     06 02 2025    
Պաշտոնական Բաքուն ծանուցում է ուղարկել ամերիկյան կողմին այն մասին, որ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար ոչ մի հիմքեր չկան, և այդ պատճառով նրա գործունեությունը երկրում դադարեցվում է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Zinvor.info-յի հարցման։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դե յուրե 2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմքեր չունի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս