Բաքուն Մոսկվային ծանուցել է՝ Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցնելու մասին
  Բաքուն Մոսկվային ծանուցել է՝ Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցնելու մասին
12:58     06 02 2025    
Ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքը դադարեցնելու մասին։

Այս մասին հայտնում է Report-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։

Ավելի վաղ նմանատիպ քայլ էր արվել նաև USAID. -ի հետ կապված։ «Ադրբեջանն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա և կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում», - նշվում է տեղեկատվության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Մոսկվա  


Լրահոս