Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, այցի ընթացքում այս երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում ընդգծվել է՝ մի շարք ուղղություններում համագործակցության զարգացման համար ներուժի առկայությունը, այդ թվում՝ նավթի և գազի, «կանաչ էներգիայի», գյուղատնտեսության, ձկնաբուծության, հումանիտար և կրթական ոլորտներում։
Այցի շրջանակներում՝ կայացել է՝ Ադրբեջանի և Սոմալիի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը։
Խորհրդատվությունների ընթացքում քննարկել են՝ երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի զարգացման, ՄԱԿ-ի, Չմիավորման շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր։
Zinvor.info