ԵՄ դիտորդների ակտիվությունը չի մարում Ադրբեջանի հետ սահմանին
  ԵՄ դիտորդների ակտիվությունը չի մարում Ադրբեջանի հետ սահմանին
09:40     06 02 2025    
Փետրվարի 5-ի ցերեկը՝ ԱՀ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի դիմաց գտնվող՝ Պարույր-Սևակ գյուղի ուղղությամբ արձանագրվել է՝ 1 «ՈՒԱԶ» քաղաքացիական և 3 «ջիփ» մակնիշի ավտոմեքենաների տեղաշարժ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Եվրամիության դրոշներով մեքենաները ժամանել են հայկական զինված ուժերի դիրքեր, մեքենաներից դուրս եկող մարդիկ դիտարկել են տարածքը։

Մեկ այլ նմանատիպ դեպք էլ տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում՝ Քելբեջարի շրջանի դիմաց տեղակայված՝ Գյորուսի շրջչանի Բուրուն բնակավայրի ուղղությամբ։

Պարզվել է, որ Հայաստանի զինված ուժերի դիրքեր են ժամանել՝ «ՈւԱԶ» մակնիշի 1 մարտական մեքենա և ԵՄ դրոշով 2 Land-Cruiser-LX մակնիշի ավտոմեքենա։

Երկու միջադեպերի ժամանակ էլ ԵՄ դիտորդական առաքելության պատվիրակության գործունեությունը տարածքում՝ արձանագրվել է տեխնիկական հսկողության սարքավորումների միջոցով:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս