«Սա նախնական զեկույց է։ Իհարկե, մեր համապատասխան գերատեսչություններն այն կուսումնասիրեն մեծ ուշադրությամբ, պատշաճ ուշադրությամբ։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից այս թեման մեկնաբանելն անհնար է, մենք դա հնարավոր չենք համարում»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովը, որն ուսումնասիրում է Բաքու-Գրոզնի երթուղով J2-8243 չվերթն իրականացնող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռի վթարի պատճառները, ներկայացրել է նախնական զեկույց 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգության մասին:
Zinvor.info