Քելբեջարում մեկնարկում է ևս երկու գյուղի նախագծումը
 Քելբեջարում մեկնարկում է ևս երկու գյուղի նախագծումը
12:14     05 02 2025    
Սկսվել են Քելբեջարի շրջանի ևս երկու գյուղերի նախագծման աշխատանքները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դրանք Օթաղլը և Չըրագ գյուղերն են։

Այս կապակցությամբ Քելբեջարի շրջանի վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայությունն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։

Նախագծումը վստահվել է PBA փակ բաժնետիրական ընկերությանը։

Կնքված պայմանագրերի համաձայն՝ Օթաղլը գյուղի նախագիծը կարժենա 596,1 հազար մանաթ, Չըրագ գյուղի նախագիծը՝ 594,8 հազար մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբեջար   Օթաղլը   Չըրագ  


Լրահոս