Էրդողանը մեկնաբանել է՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի նախարարների հանդիպումը
 Էրդողանը մեկնաբանել է՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի նախարարների հանդիպումը
11:26     04 02 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ընդգծել է թուրքական պետությունների համագործակցության կարևորությունը՝ մեկնաբանելով Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի, տնտեսության և տրանսպորտի նախարարների հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Նախարարների կաբինետի նիստից հետո։

Նա նշել է, որ թուրքական աշխարհը մեծ նշանակություն է տալիս բոլոր ուղղություններով միասնության սկզբունքին և հույս է հայտնել գործընկերության հետագա ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ երեք երկրների նախարարների հանդիպումը կայացել է հունվարի 29-ին Անկարայում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա   Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս