Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են շարունակել՝ փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցները
  Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են շարունակել՝ փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցները
09:48     03 02 2025    
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել՝ Ադրբեջանի և Իրանի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին սոցիալական ցանցում գրել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Թեհրան կատարած այցի ընթացքում մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք՝ Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիի և արտաքին գործերի նախարար Աբբաս Արագչիի հետ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ ադրբեջանա-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ հիմնված խաղաղ գոյակցության, ներքին գործերին չմիջամտելու և բարիդրացիության սկզբունքների վրա։

Քննարկվել են՝ տարածաշրջանային 3+3 ձևաչափի, Չմիավորման շարժման (ՉՇ), Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ), Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի (CICA) և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցները։



Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թեհրան  


Լրահոս