Բայրամովն ընդունել է Թուրքիայի նորանշանակ դեսպանին
 Բայրամովն ընդունել է Թուրքիայի նորանշանակ դեսպանին
09:02     01 02 2025    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունին։

Ինչպես հայտնել են Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը Բիրոլ Աքգյունը Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին այս պաշտոնին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական դաշինքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների բացառիկ նշանակությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում զինակցության և համատեղ ջանքերի ամրապնդման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս