Թբիլիսին պատրաստ է մոդերատորի դեր ստանձնել Բաքվի և Երևանի միջև բանակցություններում
 Թբիլիսին պատրաստ է մոդերատորի դեր ստանձնել Բաքվի և Երևանի միջև բանակցություններում
03:15     30 01 2025    
Վրաստանն առաջարկում է իր միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

«Վրաստանի անկեղծ ցանկությունն ու պատրաստակամությունն է անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, որպեսզի վստահ լինի, որ տարածաշրջանը խաղաղ է, կայուն և բարգավաճ:

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հաշտության պայմանագիրը ընդունելի կլինի երկու կողմերի համար և թույլ կտա հասնել խաղաղության և կայունության։ Վրաստանն իր հերթին պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել հարևանների հետ»։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է մոդերատորի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջխաղացման գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս