Հրապարակվել է Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան նախարարական հանդիպման Անկարայի հռչակագրի տեքստը
 Հրապարակվել է Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան նախարարական հանդիպման Անկարայի հռչակագրի տեքստը
11:09     30 01 2025    
Անկարան, Բաքուն և Տաշքենդը վճռական են հետագա քայլեր ձեռնարկել սերտ ռազմավարական գործընկերության և համագործակցության զարգացման ուղղությամբ՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի սկզբունքների վրա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Անկարայի հռչակագրի տեքստում, որն ընդունվել է հունվարի 29-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարների եռակողմ նիստի արդյունքներով։

Նախարարները, մասնավորապես, ընդգծել են իրենց հավատարմությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Հռչակագրում հատուկ ուշադրություն է դարձվում Միջին միջանցքի թեմային, որը «կարևոր դեր է խաղում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի տարանցիկ ներուժի մեծացման գործում»:

Նշվել է Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներ մարդկանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին նպաստելուն ուղղված ջանքերի կարևորությունը։ Կարևորվել են նաև Ադրբեջանի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս