Ադրբեջանի և Ուզբեկստանի Ագն ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
 Ադրբեջանի և Ուզբեկստանի Ագն ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
19:10     29 01 2025    
Հունվարի 29-ին Անկարայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, տնտեսության/առևտրի և տրանսպորտի նախարարների եռակողմ 2-րդ հանդիպման շրջանակում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի հետ։

Ինչպես Zinvor.info-ին հայտնԵԼ են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ուզբեկական դաշինքի հարցեր, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև հետհակամարտային ժամանակաշրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։ .

Կողմերը վստահություն են հայտնել, որ 2025 թվականը, երբ Ադրբեջանն ու Ուզբեկստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, կնշանավորվի՝ քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա հարստացմամբ։

Ջեյհուն Բայրամովը և Բախտիյոր Սաիդովն անդրադարձել են՝ տարածաշրջանային և միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին՝ նշելով, որ COP29-ի շրջանակներոպւմ Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև ստորագրվեած՝ «կանաչ» էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հանդիսանում է՝ տարածաշրջանային էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցության զարգացման համար կարևոր քայլերից մեկը։ Ընդգծվել է նաև՝ երկու երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակով երկխոսության կարևորությունը, Ադրբեջանի և Ուզբեկստանի Գերագույն միջպետական խորհրդի, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, քաղաքական խորհրդատվությունների մեխանիզմը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս