Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Մարդկային արժանապատվության պաշտպանությունը զինված հակամարտություններում. աջակցություն միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը» ոչ պաշտոնական ինտերակտիվ երկխոսության ժամանակ։
Իր ելույթում Թոֆիկ Մուսաևը նշել է, որ օրենքի կոպիտ խախտումների ժխտումը, այդ հանցագործությունների անտեսումը, ինչպես նաև լրատվամիջոցներում, խորհրդարաններում և միջազգային կազմակերպություններում ապատեղեկատվության և զրպարտչական արշավների միջոցով արդարադատությունը վարկաբեկելու փորձերը միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ դրսևորում են։
Zinvor.info