Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսից։
«Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել են հիմնականում հարևան պետության տարածքից սոցիալական մեդիա հարթակների միջոցով իրականացվող ապատեղեկատվության և տեղեկատվական գործողությունների նպատակներն ու առանձնահատկությունները, և բացահայտվել է ցանց, որը համակարգված և կազմակերպված մասնակցում է հակաադրբեջանական արշավին։
Արշավում ներգրավվել է ավելի քան 300 աքաունթ, որից 124-ը գործում են եղել Facebook-ում, 67-ը՝ Instagram-ում, 67-ը՝ Telegram-ում, 32-ը՝ YouTube-ում, 10-ը՝ X-ում և այլ սոցիալական հարթակներում։
Քննությամբ պարզվել է, որ իրականացվում է համակարգված վնասակար և արմատական կրոնագաղափարական քարոզչություն՝ ուղղված մեր քաղաքացիների միջև տարաձայնություն առաջացնելուն, հասարակության մեջ բևեռացմանը, պետության սահմանադրական կարգը փոխելուն և պետական կառույցների նկատմամբ անվստահություն ձևավորելուն։
Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովը կոչ է անում երկրի քաղաքացիներին չհավատալ սուտ և կեղծ տեղեկություններին։ Մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի համապատասխան պետական մարմիններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Zinvor.info