Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ ԱԱՀ-ի նամակը դարձավ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ ԱԱՀ-ի նամակը դարձավ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
14:33     28 01 2025    
Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղարկված նամակը՝ կապված Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993 թվականի հայտնի ելույթի հետ, տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հաղորդագրության մեջ։

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով հաստատեց, որ էթնիկ զտումները և օկուպացիան Հայաստանի պետական քաղաքականությունն են, իսկ ադրբեջանցիների արտաքսումն այս երկրից որակեց պատմական ձեռքբերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում մենք նշել ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այս ելույթն անհերքելիորեն ապացուցում է, որ Հայաստանի պետական քաղաքականությունը ռասիստական է, անմարդկային և հանցավոր։ Նամակի տարածումը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, մեծ նշանակություն ունի միջազգային իրավական հարթությունում կատարված հանցագործությունների համար Հայաստանի պատասխանատվությունը հաստատելու համար»,- նշված է համայնքի հայտարարության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԱՀ  


Լրահոս