ԲՆԽ ղեկավար. Մենք Ֆրանսիային կոչ ենք անում հրաժարվել անհիմն մեղադրանքներից և համագործակցել
  ԲՆԽ ղեկավար.  Մենք Ֆրանսիային կոչ ենք անում հրաժարվել անհիմն մեղադրանքներից և համագործակցել
10:12     27 01 2025    
Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հրաժարվել իր անհիմն մեղադրանքներից և սկսել համագործակցել։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Բաքվի նախաձեռնող խմբի (ԲՆԽ) գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը՝ մեկնաբանելով կազմակերպության գործունեության վերաբերյալ ֆրանսիական կողմի կողմնակալ հայտարարությունները։

«Ինչպես գիտեք, 2025 թվականի հունվարի 23-24-ը Կանակիում (Նոր Կալեդոնիա) տեղի ունեցավ Ադրբեջանում հիմնադրված Միջազգային ապագաղութացման ճակատի համագումարը։ Ֆրանսիացի պաշտոնյաներն ապագաղութացման գործընթացն անվանում են Ֆրանսիայի ներքին գործ և դրա կապակցությամբ Բաքվի նախաձեռնող խմբին մեղադրում են Փարիզի ներքին գործերին միջամտելու մեջ։ ԲՆԽ-ն կտրականապես մերժում և դատապարտում է այդ մեղադրանքները»,- ասել է Աբբասովը:

Նրա խոսքով, Կանակիում ծածանվող Ադրբեջանի պետական դրոշը կանակների ժողովրդի երախտագիտության ժեստն է Ադրբեջանին և նրա առաջնորդին։

«Մարդու հիմնարար իրավունքները, ինչպես նաև մարդկանց ազատ լինելու ցանկությունը չեն կարող համարվել մեկ երկրի ներքին գործը, և Ֆրանսիայի պաշտոնյաները, որոնք իրենց երկիրը ժողովրդավարության օրրան են անվանում, դա լավ են հասկանում։ 21-րդ դարում գաղութատիրության համար տեղ չկա, և այդ տարածքների իրական տերը հանդիսացող ժողովուրդների այս իրավունքը պետք է անհապաղ ճանաչվի։ Անկախ գտնվելու վայրից՝ մարդու ազատությունները հիմնարար արժեքներ են և պետք է հարգվեն բոլորի կողմից»,- ասել է ԲՆԽ-ի գործադիր տնօրենը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԲՆԽ   Աբբաս-Աբբասով  


Լրահոս