Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին՝ Ավստրալիայի Համագործակցության ազգային տոնի կապակցությամբ։
Հավատում եմ, որ մենք այսուհետ էլ հետևողականորեն կշարունակենք համատեղ ջանքերը՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր գործերում, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ շարունակական բարօրություն և բարգավաճում»,- ասված է նախագահի շնորհավորական նամակում։