Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
  Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
15:29     25 01 2025    
Հունվարի 25-ին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, նրան բողոք է հայտնվել՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում վերջերս անցկացված արշավի կապակցությամբ, որն ուղղված էր Ադրբեջանի և երկրի ղեկավարության դեմ։

«Մասնավորապես նշվել է, որ երկար ընդմիջումից հետո Թեհրանում կայացած Ադրբեջանի և Իրանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի 16-րդ նիստից և արդյունավետ պաշտոնական հանդիպումներից հետո՝ Իրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք է հայտնվել։ Միաժամանակ իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավ է քարոզվում։

Նշվել է, որ Արդաբիլում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի դեմ արված վիրավորական հայտարարությունների համար՝ Ջումայի իմամ Սեյիդ Հասան Ամելիի ներողություն խնդրելու փոխարեն, Իրանում սկսվել է Ամելիի աջակցության արշավ, և մի շարք կրոնական գործիչներ, այդ թվում՝ Ղազվինի ջումայի իմամը մասնակցում են հակաադրբեջանական քարոզրշավին.

Ընդգծվել է, որ նման քայլերը վնասում են երկու երկրների հարաբերություններին։ Սեյյիդ Ջաֆար Աղայի Մարիանն ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել է այդ հարցը հասցնել իր երկրի իրավասու մարմինների ուշադրությանը»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս