Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են գերատեսչությունից, Շ.Շարիֆը ջերմորեն ողջունել է ադրբեջանական պատվիրակությանը և գոհունակություն հայտնել՝ երկու երկրների միջև հաջող գործընկերության և համագործակցության խորացման կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար ստեղծված պայմանների համար՝ Վ.Մուստաֆաևը փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անկեղծ ողջույններն ու բարեմաղթանքները։
Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև պատմականորեն հաստատված բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես զարգանում են Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների նպատակային քաղաքականության և համատեղ ջանքերի արդյունքում, կարևոր ավանդ են ներդնում մեր ժողովուրդների բարեկեցության և առաջընթացի գործում։