«Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում՝ խաղաղ համակեցության հարցերի հատուկ հանձնաժողով է ստեղծվում
«Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում՝ խաղաղ համակեցության հարցերի հատուկ հանձնաժողով է ստեղծվում
12:38     23 01 2025    
Միլլի Մեջլիսում կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում հետկոնֆլիկտային շրջանում մարդու իրավունքների և խաղաղ համակեցության հետ կապված օրենսդրական հարցերը ուսումնասիրելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հարցը ներառված է՝ Միլլի Մեջլիսի Մարդու իրավունքների կոմիտեի գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։

Հանձնաժողովի անդամներն այսօրվա նիստում քննարկել են գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագիրը։

Նշվում է, որ կոմիտեի աշխատանքներին նախատեսվում է՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   Մեծ-վերադարձ  


Լրահոս