Ադրբեջանը և Իրանը ամրապնդում են համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում
  Ադրբեջանը և Իրանը ամրապնդում են համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում
11:54     23 01 2025    
Ադրբեջանն ու Իրանը՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության արագ ավարտին նպաստող՝ տրանսպորտի և առևտրի զարգացման վերաբերյալ առանցքային համաձայնագրեր են ստորագրել։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով IRNA-ին։

Ադրբեջանի և Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստում՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիգը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքը երկրի կարևոր տարանցիկ երթուղիներից մեկն է, որտեղ Ռեշտ-Աստարա հատվածը. առանցքային դեր է խաղում:

Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի միջև տեղակայված Ադրբեջանը, ռազմավարական դիրք է գրավում երեք երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում։ Այդ հարցում լիարժեք փոխըմբռնումը կնպաստի՝ զարգացմանն ու միջանցքի նախագծի ավարտին, նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս