ԵՄ երկրների ներկայացուցիչները՝ Շեհիդների ծառուղում
 ԵՄ երկրների ներկայացուցիչները՝ Շեհիդների ծառուղում
09:04     20 01 2025    
Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցի նախօրեին՝ Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպաններն այցելել են Շեհիդների ծառուղի։

Այս մասին նշվում է՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության սոցիալական ցանցի էջում, հայտնում է Zinvor.info-ն։

«Այս սգո օրը Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն՝ կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ միասին հարգել է՝ 1990 թվականի հունվարի իրադարձությունների զոհերի հիշատակը և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին՝ Բաքվի Շեհիդների ծառուղում»,- ասվում է հրապարակման մեջ։

«Խոր վշտով ցավակցություն եմ հայտնում՝ 35 տարի առաջ այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ ԵՄ-ն հավատարիմ է մնում՝ Հարավային Կովկասում և աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը»,- հայտարարել է Միխալկոն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս