Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Ձերդ գերազանցություն.
Խորապես վշտացած եմ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրով։
Տնտեսական համագործակցության կազմակերպության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, զոհվածների ընտանիքներին և ողջ ադրբեջանական ժողովրդին։
Այս վշտի պահին Տնտեսական համագործակցության կազմակերպությունը համերաշխ է Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ։
«Ձերդ գերազանցություն, ընդունեք մեր բարձրագույն հարգանքը»,- ասված է ՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։