Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։
«Նիկոլ Փաշինյանի սահմանափակող պայմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական երկխոսություն արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցով կարող է իրականացվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, սխալ է։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար պայմանների ստեղծումը Հայաստանի պարտավորությունն է, որը բխում է միջազգային իրավունքից և մարդու իրավունքներից։ Երեւանը, անկախ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների բնույթից, պետք է անվերապահորեն պայմաններ ստեղծի արեւմտյան ադրբեջանցիների՝ այն երկրի օրինական բնակիչների վերադարձի համար, որն այժմ կոչվում է Հայաստան։ Երկխոսությունն արհեստականորեն հետաձգելը կամ պայմանավորելը հակասում է մարդու իրավունքներին և չի նպաստում խաղաղության հասնելուն։ Ցանկանում ենք ընդգծել, որ այս առումով երկխոսության հիմնական ուղղությունը այն ձևաչափն է, որը վարվելու է Հայաստանի կառավարության և Արևմտյան Ադրբեջանի համայնքի միջև։
Մենք կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատման համար, պայմաններ ստեղծել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար և այդ նպատակով երկխոսություն սկսել մեր համայնքի հետ»,- ասվում է մեկնաբանության մեջ։