Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրվել պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Անտոնիո Կոշտան ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին և ողջ ադրբեջանական ժողովրդին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ և հայտարարել, որ ԵՄ-ն սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը՝ կործանման համապարփակ հետաքննության հարցում։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ տրանսպորտային հարցերի, մասնավորապես Միջին միջանցքով փոխադրումների, Կասպից և Սև ծովի ավազանները միացնող «կանաչ» էներգետիկ միջանցքի ստեղծման նախագծի, ադրբեջանական գազի ԵՄ երկրներ արտահանման և էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։