Ալիև. Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի
  Ալիև.  Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի
16:41     08 01 2025    
Հունվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Մագդալենա Գրոնոն խորը ցավակցություն է հայտնել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ և հույս հայտնել, որ ավիավթարի պատճառները մանրակրկիտ կհետաքննվեն։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է, և ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովմամբ։ Խոսելով տարածաշրջանում և դրանից դուրս Ադրբեջանի կարևորության մասին՝ Մագդալենա Գրոնոն հատուկ ընդգծել է Եվրամիության և Բաքվի միջև երկխոսության կարևորությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանը շոշափելի ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ընդգծել է համագործակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի։ Ընդ որում՝ հանդիպմանը շոշափվել են էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առևտրի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Երկրի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս