Միրզոյան. Անկարան Երևանի հետ հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ
|
|
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դիտարկում է որպես Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի մաս։
|
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Եվ մենք, և թուրքական կողմը մեր պատրաստակամությունն ենք հայտնում հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները։ Ցավոք, թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետ։ Մենք պետք է շարունակենք երկխոսությունը»,- ասել է նա։
Հեշթեգներ.
Միրզոյան
Անկարա
Երևան