Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Զելենսկին իր «X» սոցիալական ցանցում ցավակցական խոսքեր է գրել երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, անգլերեն և ուկրաիներեն։
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սարսափելի վթարի վերաբերյալ ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս։ Ցավակցությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին։
Յուրաքանչյուր մարդկային կյանք արժեքավոր է, և կյանքի յուրաքանչյուր կորուստ արժանի է մանրակրկիտ հետաքննության՝ ճշմարտությունը պարզելու համար:
Մենք տեսնում ենք, թե ինչպես են վթարի վայրում առկա տեսողական հստակ ապացույցները վկայում՝ ողբերգության համար Ռուսաստանի պատասխանատվության մասին:
Եթե Ռուսաստանը որոշի սուտ տարածել այնպես, ինչպես դա արեց MH17-ի դեպքում, ապա մենք պետք է համախմբենք բոլոր միջազգային ճնշումները Մոսկվայի վրա՝ ճշմարտությունը հաստատելու և պատասխանատվություն ապահովելու համար»,- ասվում է Ուկրաինայի նախագահի հրապարակման մեջ։
Zinvor.info