Այս մասին AKIpress-ին տված հարցազրույցում հայտնել է՝ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Բոոբեկ Աժիկեևը։
Նրա խոսքով՝ ներկայումս հիվանդանոցում են գտնվում Ղրղզստանի երեք քաղաքացիներ, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։
«Նրանցից երկուսի վիճակը բարելավվել է, մեկի ողնաշարը խիստ վնասված է։ Նախագահ Սադըր Նուրգոժոևիչը անմիջապես հանձնարարականներ է տվել՝ անհապաղ օգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին և ապահովել Արտակարգ իրավիճակների նախարարության առավելագույն մասնակցությունը՝ նրանց տարհանման գործընթացին։ Մենք աշխատում ենք՝ աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Ռավշանբեկ Ազատովիչի հետ և Ղազախստանում մեր դեսպան Դաստան Ստանբեկովիչի ակտիվ մասնակցությամբ, ով մեզ մշտապես տեղեկացնում է իրավիճակի մասին»,- ասել ԱԻՆ-ի ղեկավարը։
Zinvor.info