Իզմիրում բացվել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի գրասենյակը
 Իզմիրում բացվել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի գրասենյակը
09:45     13 12 2024    
Իզմիրում տեղի է ունեցել՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի թուրքական գրասենյակի բացման արարողությունը։

Ըստ Zinvor.info-յի, բացման արարողությանը, որին մասնակցել են թուրք պաշտոնյաներ և Իզմիրում բնակվող ադրբեջանցիներ, Արևմտյան Ադրբեջանի համայնքի տեղական ներկայացուցիչ Ասիֆ Գուրբանն ասել է, որ սա ԱԱՀ-ի առաջին արտասահմանյան գրասենյակն է։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, ով պատմել է՝ մի շարք երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների մասին և հայտարարել արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հայրենիք վերադառնալու իրավունքին արհմարհական վերաբերմունքի անթույլատրելիության մասին։

ԱԱՀ-ի թուրքական գրասենյակի բացման նպատակն է՝ համախմբել Թուրքիայում բնակվող արևմտյան ադրբեջանցիներին, հանրությանը տեղեկացնել Արևմտյան Ադրբեջանի պատմության, մշակույթի, նշանավոր անձանց մասին, համակարգել աշխատանքը միջազգային կազմակերպությունների հետ՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ավելի քան 300 հազար մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իզմիր   Ադրբեջան  


Լրահոս