Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Անտոնիո Կոշտային՝ ԵՄ Խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունն ունի լայն օրակարգ և ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկան, կանաչ էներգիան, տրանսպորտը, առևտուրը և այլ ոլորտներ։ Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կարևոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում անուրանալի է, վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն համատեղ ջանքեր կգործադրեն՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակման հետագա զարգացման համար՝ ամրապնդելու կառուցողական գործընկերությունը։