Ի.Ալիևը շնորհավորել է Ֆինլանդիայի ժողովրդին
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, հայտնում է Azertac-ը։
|
Ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին ազգային տոնի՝ Ֆինլանդիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Հավատում եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ Ադրբեջանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները զարգացնել՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության։ Լավ տպավորություններով եմ հիշում Ձեր այցը Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին և մեր հանդիպումը Ձեզ հետ։
Այս տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր գործերում, Ձեր ժողովրդին՝ բարգավաճում ու բարեկեցուն»։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ֆինլանդիա