Haber Global-ը սյուժե է պատրաստել COP29-ին Ֆրանսիայի չմասնակցելու մասին
 Haber Global-ը սյուժե է պատրաստել COP29-ին Ֆրանսիայի չմասնակցելու մասին
12:29     16 11 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սխալ է համարել՝ Ֆրանսիայի չմասնակցելը կլիմայական խնդրի քննարկմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս թեման լուսաբանվել է՝ COP29-ին Ֆրանսիայի չմասնակցելու մասին Haber Global-ի պատրաստած սյուժեում:

Սյոժեում նշվում է, որ Բաքվում հաջողությամբ շարունակվում է՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Մինչ միջոցառմանը մասնակցում են այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և այլն, Ֆրանսիան չի միացել նիստին։

Պատասխանելով դրա վերաբերյալ հարցին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ, անկախ պատճառներից, Ֆրանսիայի բացակայությունը կլիմայի փոփոխության հարցի քննարկմանը սխալ է։ COP29 թիմը կառուցողական աշխատանք և բանակցություններ է անցկացրել հակառակ կողմի հետ:

Zinvor.info

Հեշթեգներ. Haber-Global   COP29   Ֆրանսիա  


Լրահոս