Միրզիյոևը Ադրբեջանին մաղթել է COP29-ի հաջող անցկացում
|
|
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանին մաղթել է՝ հաջողությամբ անցկացնել առաջիկա COP29 համաժողովը, հայտնում է Zinvor.info-ն։
|
Ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, Ուզբեկստանի նախագահը նշել է. «Եվս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորում և մեծ հաջողություններ եմ մաղթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք COP29 համաժողովի կապակցությամբ»։
Միրզիյոևը հավելել է, որ կլիմայի փոփոխության հետ կապված սուր բնապահպանական խնդիրների լուծումներ գտնելու համար, Ուզբեկստանն անհրաժեշտ է համարում արագացնել Թուրքական բնապահպանական խորհրդի ստեղծումը նախարարների մակարդակով։ «Մենք պատրաստ ենք հաջորդ տարի առաջին հանդիպումը անցկացնել Ուզբեկստանում»,- նշել է նա։
Նշենք, որ մի քանի օրից Բաքվում կմեկնարկի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Այս մասին որոշումն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին՝ Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։
Հեշթեգներ.
Միրզիյոև
COP29