Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ասել է. «Հաշվի առնելով աշխարհում ներկայումս աճող սպառնալիքները՝ մեր համագործակցությունը պաշտպանության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեծ նշանակություն ունի։ Վերջին շրջանում ընդլայնվել է Մեր իրավապահ և անվտանգության մարմինների միջև համագործակցությունը»:
Ընդգծելով, որ զորավարժություններ են անցկացվում մեր երկրների զինված ուժերի ներգրավմամբ՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում եղբայրական երկրների կուրսանտների ուսուցումը փոխվստահության և բարեկամության ցուցիչ է։