Ալիևը՝ Ալժիրի նախագահին. Ձեր ժողովուրդը երբեք չի կորցրել անկախանալու իր վճռականությունը
 Ալիևը՝ Ալժիրի նախագահին. Ձեր ժողովուրդը երբեք չի կորցրել անկախանալու իր վճռականությունը
12:50     01 11 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբուունին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ուղերձի տեքստում ասվում է.

«Ուրախ եմ իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորել Ձեզ ու Ձեր եղբայրական ժողովրդին և փոխանցել իմ լավագույն մաղթանքները Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյակին կապակցությամբ։

1954 թվականի նոյեմբերի 1-ի օրը եղբայրական Ալժիրի ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ գրվել է՝ որպես հերոսության էջ և դարձել անկախության ու ազատության համար պայքարի, անխորտակելի կամքի խորհրդանիշ։ Չնայած ավելի քան մեկ դար շարունակվող անողոք գաղութային քաղաքականությանը, աննախադեպ բռնությանը, մարդկության դեմ հանցագործություններին և ռազմական հանցագործություններին, Ձեր ժողովուրդը երբեք չի կորցրել անկախանալու իր վճռականությունը և, մեծ նվիրումի ու խիզախության շնորհիվ և հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած միլիոնավոր նահատակների կյանքի ու արյան գնով ազատություն է ձեռք բերել:

Ներկայումս ադրբեջանա-ալժիրյան հարաբերությունների զարգացման դինամիկան գոհունակություն է առաջացնում։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս այդ հարաբերությունների հետագա ընդլայնմանը` նոր բովանդակությամբ հարստացնելով մեր համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մեր փոխշահավետ համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար։

Այս նշանակալից օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարգավաճում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալժիր  


Լրահոս