Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են խորհրդարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Սահիբա Գաֆարովան ուղերձում իր անունից և Միլլի Մեջլիսի պատգամավորների անունից անկեղծ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է հայտնել Թուրքիայի խորհրդարանին և եղբայրական թուրք ժողովրդին։
«Ինչպես միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, մեր միասնությունն ու համերաշխությունը հաջողությամբ զարգանում են միջխորհրդարանական համագործակցության ոլորտում։ Մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ երկկողմ և բազմակողմ կապերի հետագա ամրապնդման և ընդլայնման համար, արդյունավետ և ակտիվ համագործակցությանը Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև»,- ընդգծվում է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի շնորհավորական ուղերձում։
Zinvor.info