Սլովակիայի նախագահը կայցելի Ադրբեջան
|
|
Սլովակիայի նախագահ Պյոտր Պելեգրինին մի քանի օրից կայցելի Ադրբեջան, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի՝ իր հանրապետության էներգետիկ անվտանգության ամրապնդման հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
|
Այս մասին լրագրողներին ասել է Սլովակիայի պետության ղեկավարը, ով այցով գտնվում է Գերմանիայում։
«Մի քանի օրից կմեկնեմ Ադրբեջան։ Այնտեղ ես նախատեսում եմ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի] հետ։ Ես ցանկանում եմ հաստատել Սլովակիայի շահագրգռվածությունը՝ մեր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղի գտնելու հարցում»,- ասել է Պելեգրինին։ Նա տեղեկացրել է, որ Բաքու կատարելիք իր այցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Հեշթեգներ.
Սլովակիա
Ադրբեջան