Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ, որը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջնականապես վերջ կդնի երկարամյա հակամարտությանը»,- ասված է նամակում։
Բայդենը նշել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը, կխթանի առևտուրը, ներդրումները և կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև. «Այն ժամանակ, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է COP29-ը հյուրընկալող Բաքվի վրա, ի հայտ է եկել եզակի հնարավորություն համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքի ավարտը կպահանջի կրեատիվ մոտեցում և փոխզիջում երկու կողմերից: Բայց ես վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Հրավիրում եմ ձեզ պայմանագիրն ավարտին հասցնել այս տարի»։