TƏBİB-ը՝ Ղազախի շրջանում ականի վրա պայթած երիտասարդի վիճակի մասին
 TƏBİB-ը՝ Ղազախի շրջանում ականի վրա պայթած երիտասարդի վիճակի մասին
16:22     14 10 2024    
Ղազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղում Իլքին Սարիևը (ծնված 2001 թ.) անասուններին արածեցնելիս պայթել է ականի վրա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիային (TƏBİB), հոկտեմբերի 14-ին տղամարդը հոսպիտալացվել է կենտրոնական շրջանային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։

«Անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո աջ ոտքի վնասվածք ստացած պացիենտը տեղափոխվել է բուժհաստատության վիրաբուժական բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է կայուն»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. TƏBİB   Ղազախ  


Լրահոս