Պուտին. Լաչինը կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը
  Պուտին.  Լաչինը կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը
09:23     09 10 2024    
Ադրբեջանի Լաչին քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն Մոսկվայից, այս մասին երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ամեն տարի մենք ընտրում ենք Համագործակցության մշակութային մայրաքաղաքը, որը դառնում է վառ, ստեղծագործ և մարդասիրական միջոցառումների անցկացման կենտրոն: Հիմա դա Սամարղանդն է։ Հաջորդ տարի, առաջարկվող որոշման նախագծի համաձայն, էստաֆետը կստանձնի ադրբեջանական Լաչինը»,- ասել է Պուտինը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Լաչին  


Լրահոս