Ադրբեջանի ԱԻՆ երկկենցաղ-ինքնաթիռը շարունակում է օգնել Թուրքիային անտառային հրդեհների մարման հարցում
Ադրբեջանի ԱԻՆ երկկենցաղ-ինքնաթիռը շարունակում է օգնել Թուրքիային անտառային հրդեհների մարման հարցում
10:47     07 10 2024    
Ադրբեջանի ԱԻՆ ավիացիոն ստորաբաժանման երկկենցաղ ինքնաթիռը շարունակում է մասնակցել Թուրքիայում անտառային հրդեհների մարման գործողություններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը, նախօրեին ինքնաթիռը ներգրավվել է Իզմիր-Ֆոչա ուղղությամբ անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներին։

«Ներկայումս հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԻՆ  


Լրահոս