Քյամրան Ալիևը՝ անջատողականների քրեական գործով մեծ թվով տուժածների մասին
  Քյամրան Ալիևը՝ անջատողականների քրեական գործով մեծ թվով տուժածների մասին
13:28     01 10 2024    
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտնել է անջատողականների հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործով մեծ թվով տուժածների մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին գլխավոր դատախազը լրագրողներին ասել է Պատվո հուղարկավորության ծառուղի այցելելուց հետո։

Նա նշել է, որ նշված գործով նախաքննությունն ավարտվել է։

«Մեղադրանքները բավականին լուրջ են, գործով կան բազմաթիվ տուժածներ: Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո այն կուղարկվի դատարան»,- մանրամասնել է գլխավոր դատախազը:
Zinvor.info

Հեշթեգներ. Քյամրան-Ալիև   Անջատողականներ  


Լրահոս