Ալիևը շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավորին
 Ալիևը շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավորին
14:50     23 09 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի ողջ ժողովրդին այդ երկրի ազգային տոնի՝ Թագավորության հռչակման օրվա կապակցությամբ։

Նամակում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին, որի հետ կապված է ընդհանուր կրոնական և մշակութային արմատներով, ընդգծել է Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանում Սաուդյան Արաբիայի մշտական աջակցությունը և արդար դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարցում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սաուդյան-Արաբիա  


Լրահոս