Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, պետության ղեկավարը նշել է, որ համաշխարհային ռազմական պատմության մեջ մեր փառապանծ բանակի իրականացրած գործողությունների նման գործողություններ չեն եղել։
«44 օրվա ընթացքում ամեն օր առաջ գնալ՝ աշխարհագրական դժվարին պայմաններում ճեղքելով 5-6, տեղ-տեղ՝ 7 թշնամու պաշտպանական գիծ, բարձրանալ ներքևից վեր՝ կրելով կորուստներ, ազատագրել այնպիսի անառիկ ամրոց, ինչպիսին Շուշան է, միայն թեթև զենքերով բարձրանալով զառիթափ ժայռերի վրա. ո՞ր բանակն է ժամանակակից պատմության մեջ դրսևորել նման հերոսություն և պրոֆեսիոնալիզմ։ Սա ճշմարտություն է», - ասել է Ադրբեջանի նախագահը։