Սեպտեմբերի 20-ը՝ Խանքենդի, Խոջալու, Խոջավենդ և Աղդերե քաղաքների օր
  Սեպտեմբերի 20-ը՝ Խանքենդի, Խոջալու, Խոջավենդ և Աղդերե քաղաքների օր
13:08     18 09 2024    
Սեպտեմբերի 20-ը Ադրբեջանում կնշվի որպես Խանքենդի, Խոջալու, Խոջավենդ և Աղդերե քաղաքների օր։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, համապատասխան կարգադրություն է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը։

Մշակույթի նախարարությանը հանձնարարվել է նախագահի հատուկ ներկայացուցչությունների հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ կարգադրությունից բխող հարցերը լուծելու համար։

Նշենք, որ Ադրբեջանում ամեն տարի օգոստոսի 26-ին նշվում է Լաչին քաղաքի օրը, հոկտեմբերի 4-ին՝ Ջաբրայիլի օրը, հոկտեմբերի 17-ին՝ Ֆուզուլիի, հոկտեմբերի 20-ին՝ Զանգիլան քաղաքի, հոկտեմբերի 25-ին՝ Գուբադլիի օրը, նոյեմբերի 8-ին՝ Շուշա քաղաքի օրը, նոյեմբերի 20-ին՝ Աղդամ քաղաքի, նոյեմբերի 25-ին՝ Քելբաջար քաղաքի օրը:
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Խոջալու   Աղդերե  


Լրահոս