Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է Իզոբել Քոլմանի հակաադրբեջանական հայտարարությունը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է Իզոբել Քոլմանի հակաադրբեջանական հայտարարությունը
08:38     18 09 2024    
Մենք խստորեն դատապարտում և կտրականապես մերժում ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Իզոբել Քոլմանի հակաադրբեջանական հայտարարությունը, որը նա հնչեցրել է սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ «Իզոբել Քոլմանի ծայրահեղ անպատասխանատու հայտարարությունները խեղաթյուրում են փաստերը հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ, որոնք վերջ դրեցին Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայությանը», - ասել է Այխան Հաջիզադեն։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն այդ միջոցները ձեռնարկել է միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ, և չի թիրախավորել խաղաղ բնակիչներին։

«Ադրբեջանական տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման պարտավորության չկատարումը դատապարտելու փոխարեն, ինչը հանգեցրեց հակաահաբեկչական միջոցառումների, Հայաստանի ղեկավարության ռազմաքաղաքական սադրանքները, մասնավորապես այդ երկրի վարչապետի սեպտեմբերի 2-ի շնորհավորական ուղերձը անջատողականներին դատապարտելու փոխարեն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, ինչը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում անջատողականության և ռևանշիստական ուժերի խրախուսում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անհեռատես քաղաքականությունը, որը նման խանդավառություն չցուցաբերեց ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների նկատմամբ, թեև նրանց թիվը տարածաշրջանում 10 անգամ ավելի է, ներկայիս իրողություններից այդ կառույցի անտեղյակությունը վնասում է խաղաղությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս