Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԲՆԽ-ի հայտարարության մեջ։
«Նիդեռլանդների կառավարությունը նոր ծրագիր է ներկայացրել երկրի խորհրդարանին։ Ծրագիրը հաստատվել է Նախարարների կաբինետի կողմից և այժմ պետք է քննարկվի և հաստատվի խորհրդարանում: Մեր թույլ ակնկալիքները, որ Նիդեռլանդները, որը դարեր շարունակ եղել է գաղութատիրական պետություն, գոնե հիմա կսկսի հարգել տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում ստրկացված ժողովուրդների ազատության և անկախության իրավունքը, չարդարացան»,- ասված է հայտարարության մեջ:
ԲՆԽ-ն նշել է, որ Նիդեռլանդները շարունակում է խեղդել Կարիբյան ավազանի վեց պետությունների՝ Արուբայի, Կյուրասաոյի, Սեն Մարտենի, Բոնայրեի, Սինտ Էստատիուսի և Սաբայի ժողովուրդների ազատությունը.
«Նոր ծրագրում նշվում է, որ Բոնեյրեում, Սինտ Էստատիուսում և Սաբայում կիրականացնեն օրենսդրական և քաղաքական նախաձեռնություններ, որոնք իբր ուղղված են նրանց բարեկեցության բարելավմանը: Այսպիսով, Նիդեռլանդների նոր նախարարների կաբինետը մտադիր է շարունակել գաղութատիրական քաղաքականությունը։ Թեև կառավարությունը պնդում է, որ այդ կղզիներից մի քանիսն ունեն ինքնավար կարգավիճակ, իրականում այդ տարածքները լիովին կախված են Նիդեռլանդներից։ Այդ կղզիները նույնիսկ հանվել են ապագաղութացման ենթակա տարածքների ՄԱԿ-ի ցանկից: Բաքվի նախաձեռնող խումբը պահանջում է, որ Նիդեռլանդների կառավարությունն հարգի ժողովուրդների ազատությունը և չմիջամտի նրանց անկախության պայքարին միջազգային կազմակերպությունների շրջանակում»։
Zinvor.info