Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, նյութում մեջբերվել են Հիքմեթ Հաջիևի խոսքերը, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-չինական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ համագործակցությունը անշեղորեն զարգանում է։
Չինական գործակալությունը գրում է, որ Հիքմեթ Հաջիևի կարծիքով Չինաստանի զարգացումը, մասնավորապես, տեխնոլոգիական աճը օգուտ է բերում ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Գլոբալ Հարավին։ Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ այս տարվա հուլիսից Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է առանց վիզայի ռեժիմ կիրառել Չինաստանի քաղաքացիների համար, քանի որ շահագրգռված է այս երկրից զբոսաշրջիկների հոսքով։