Ադրբեջանի պատասխանը` Թեո Կլերկի նկատմամբ «խտրականության» մասին Ֆրանսիայի հայտարարությանը
 Ադրբեջանի պատասխանը` Թեո Կլերկի նկատմամբ «խտրականության» մասին Ֆրանսիայի հայտարարությանը
08:47     13 09 2024    
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի քաղաքացի Թեո Կլերկի նկատմամբ ենթադրյալ «խտրականության» և «անարդար որոշումների» վերաբերյալ հայցը անհիմն է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով, Ֆրանսիան, որն իրեն անվանում է «իրավական պետություն» արժեզրկում է Ադրբեջանի դատական ընթացակարգերը, ինչն անընդունելի է։

«Ֆրանսիայի քաղաքացու և պետական գույքին դիտավորյալ վնաս պատճառած այլ անձանց նկատմամբ կայացված վճիռը գտնվում է դատարանի իրավասության մեջ, և ֆրանսիական կողմն իրավունք չունի կասկածի տակ դնել այս որոշումը։

Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել է ազատազրկման՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը» հոդվածով։ Նմանատիպ արարքների համար Թեո Կլերկը նախկինում պատժվել է Ֆրանսիայում, և նրա նկատմամբ տուգանք է նշանակվել»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ, ըստ հետաքննության և դատարանի եզրակացության, Ֆրանսիայի քաղաքացին առանձնահատուկ նախաձեռնող և ակտիվ է եղել հանցագործությունը կատարելիս. «Դատաքննության ընթացքում պարզ է դարձել նաև, որ նրա ցուցմունքները չեն համապատասխանում գործի օբյեկտիվ հանգամանքներին։ Թեեւ Թեո Կլերկը նախկինում տուգանվել էր նման արարքի համար, սակայն դատարանին տված իր ցուցմունքում նա հայտարարել է, որ իբր չգիտեր Ադրբեջանի Հանրապետությունում նման գործողությունների անօրինականության մասին։ Սա, ինչպես նաև կատարված հանցագործության համար զղջման բացակայությունը համարվում են ծանրացուցիչ հանգամանքներ։

Բոլորին է հայտնի Ֆրանսիայի գործողությունները, ով պահանջներ է ներկայացնում Ադրբեջանում դատական համակարգի և մարդու իրավունքների պաշտպանության դեմ, փորձում է աշխարհին «ժողովրդավարության դաս» տալ և ինքն է թույլ տալիս միջազգային իրավունքի խախտումներ, ինչպիսիք են նեոգաղութային քաղաքականությունը, ռասիզմը, խտրականությունը, Իսլամաֆոբիան և այլն: Ուստի մենք Ֆրանսիային խորհուրդ ենք տալիս ավելի լավ դասեր քաղել դրանից»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս